2024 թվականը Արմլիզինգի համար՝ կայուն աճի և շարունակական զարգացման տարի

2024 թվականը «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ-ի համար եղավ աճի, արդյունավետության և կայուն կառավարման տարի։ Հունիսի 26-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովով հաստատվեցին տարվա հիմնական ֆինանսական արդյունքները՝ հաստատելով Ընկերության առաջընթացը շուկայում։


#Armleasing-ը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը ֆինանսական ոլորտում՝ խթանելով բիզնես ակտիվությունը և ներդրումային միջավայրի զարգացումը։


2024 թվականի հիմնական ֆինանսական ցուցանիշները հետևյալն են՝


•  Ընդհանուր ակտիվների աճ՝ 73.4%
•  Լիզինգային պորտֆելի աճ՝ 70%
•  Ընդհանուր կապիտալի աճ՝ 8.8%
•  Տարեկան զուտ շահույթի աճ՝ ավելի քան 6 անգամ նախորդ տարվա համեմատ


Ըստ կայացված որոշման՝ 2024 թվականին ստացված շահույթը ամբողջությամբ ուղղվել է ընկերության կապիտալի համալրմանը, և շահաբաժինների բաշխում չի իրականացվել։


Այս արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Արմլիզինգի որդեգրած ռազմավարության արդյունավետությունը, թիմային աշխատանքը և կառավարման բարձր մակարդակը։


Նոր ուղղություններ և շարունակական զարգացում


2025 թվականին՝ Արմլիզինգը շարունակում է զարգացնել ժամանակակից ֆինանսավորման գործիքներ՝ կենտրոնանալով իրական հատվածի աջակցման, թվայնացման և ներդրումային լուծումների նորացման վրա։


2025–2026 Ռազմավարական առաջնահերթություններն են՝
•  Արդյունավետության ցուցանիշների բարելավում
•  Թվային ալիքների և հարթակների զարգացում
•  Կայուն զարգացման նպատակների ինտեգրում և տրանսֆորմացիա
•  Միջազգային գործընկերային ցանցի ընդլայնում
•  Տեխնոլոգիական արդիականացում և նորարարության վրա հիմնված մշակույթի խթանում
•  Մարդկային կապիտալի զարգացում


Շնորհակալություն վստահության համար


Արմլիզինգը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին՝ շարունակական համագործակցության, վստահության և փոխադարձ աճի համար։ Ձեր ներդրումն է, որ հնարավոր է դարձնում այս առաջընթացը։