Արմլիզինգը և «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ (ՓԲԸ) համագործակցության հուշագիր կնքեցին։

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել ֆինանսական ծառայությունների մատուցման շուրջ՝ որը կընդգրկի հետևյալ հիմնական ուղղությունները․

▪Արմլիզինգը կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ «Միկրո Կապիտալ Հայաստան» ընկերության հաճախորդներին, որն իր մեջ կներառի նաև լիզինգի գործընթացը սպասարկող այլ ծառայություններ:

▪Համաֆինանսավորման սկզբունքով կիրականացվի ցանկացած նախագիծ, որը կընդգրկի և՛ Արմլիզինգը, և՛ «Միկրո Կապիտալ Հայաստան»  ընկերության կողմից մատուցվող ծառայությունները։

▪Կողմերը կարող են իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով:

▪Ուսումնասիրել համագործակցության այլ ուղիներ և հնարավորություններ։